Ամերիկացի դպրոցականը հիվանդանոց է ընկել ինքնահռչակ գերհերոս Ֆենիքս Ջոնսոնի հետ շփումից հետո: Եղած տեղեկությունների համաձայն՝ 11-ամյա Նոա Վայնշտեյնը կոտրել է ձեռքի մատը, երբ հանդիպման ժամանակ, հերոսի թույլտվությամբ, հարվածել է նրան:
Ինչպես պատմել է Ֆենիքս Ջոնսի ներկայացուցիչը, միջադեպը տեղի է ունեցել «չարիքի դեմ պայքարողի» և դպրոցականների հետ հանդիպման ժամանակ: Հերոսը նրանց պատմել է ոչ միայն իր քաջագործությունների մասին, այլ ինքնապաշտպանության խորհուրդներ է տվել: Երեխաները, այդ թվում՝ նաև տուժած երեխան, նրան հարցրել են, արդյո՞ք կարելի է իրեն հարվածել` հագուստի պաշտպանական ունակությունները ստուգելու համար: Հերոսը թույլ է տվել, բայց զգուշացրել է, որ նրանք կարող ենք վնասվել: Դրանից հետո Նոաին ուղարկել են հիվանդանոց, որտեղ նրա կոտրված մատին գիպս են դրել:
Ջոնսոնի գլխավոր թշնամին մեկնաբանել է այս միջադեպն՝ ասելով, որ երևի նա մեքենայի մեջ է մոռացել իր պղպեղի աերոզոլը: Դրանով նա ակնարկել է Ջոնսոնի մասնակցությամբ մի միջադեպ, երբ հերոսն այդ աերոզոլով հարձակվել էր երիտասարդների խմբի վրա, սակայն նրան հետագայում հաջողվել էր խուսափել դատարնից:









































