Արտաքին գործերի և քաղաքական անվտանգության ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը դադար է խնդրել մինչ վաղը, որպեսզի մտածի Թեհրանի առաջարկի և «Վեցնյակի» պատասխանի մասին: Այս մասին այսօր հայտնել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխտնօրեն Ալի Բաղիրին:
«Օրվա առաջին կեսին մենք քննարկել ենք Իրանի դիրքորոշումը, որից հետո Էշթոնը հրապարակել է «Վեցնյակի» տեսակետը: Դրանից հետո նա դադար է խնդրել մինչև վաղը կեսօր, որպեսզի մտածի Իրանի առաջարկի մասին և վերլուծի «Վեցնյակի» առաջարկին Իրանի պատասխանը»,- հայտնել է նա:
Բաղիրիի խոսքերով` «Վեցնյակի» հետ բանակցություննեում Իրանը պնդում է, որ քայլերը պետք է ձեռնարկվեն երկու կողմերից էլ:
«Առաջին օրն անցել է կառուցողական և լուրջ: Մենք քննարկել ենք կողմերի առաջարկները, մեր դիրքորոշումները: Որոշ հարցերի վերաբերյալ շփման կետեր են հայտնաբերվել»,- ընդգծել է Ալի Բաղիրին:











































