«Մենք լսել ենք տարբեր տեսակետներ՝ ԱՄՆ փոխնախագահի մամլո գրասենյակից եւ Հայաստանի նախագահի աշխատակազմից, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել նրանց միջեւ: Չենք կարող իմանալ նրանց խոսակցության բովանդակության մասին, բայց մի բան ակնհայտ է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը խորը արատավոր էր, այն պահվել է հույժ գաղտնի մակարդակում, դրանք չեն բխում Հայաստանի շահերից, եւ հնարավորինս շուտ Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը Ցյուրիխյան արձանագրություններից»,- 1in.am-ին ասել է ԱՄՆ հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: