Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը այսօր վճռել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը գործարար պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին պետք է վճարի 2 մլն 44.000 դրամ:
Հայցը բավարարել է մասնակի. պատգամավորներից յուրաքանչյուրը պահանջել էր երկուսուկես միլիոն դրամ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: