Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Կապիսա մարզում երկուշաբթի տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 17 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն:
Պայթյունն իրականացվել է տեղի շուկայում կեսօրին, երբ այնտեղ շատ մարդ է եղել: Զոհերից 4-ը ոստիկաններ են:
Կապիսա մարզում տեղադրված է ֆրանսիական ռազմական կոնտինգենտը: Հունիսի 10-ին նույնպես այստեղ պայթյուն էր տեղի ունեցել, որը խլել էր 4 ֆրանսիացի զինծառայողի կյանք:











































