Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեքենբաուերն ամենևին ոգևորված չէ «Եվրո-2012»-ում ազգային թիմի ցուցադրած խաղով: Այդ մասին են տեղեկացնում գերմանական լրատվամիջոցները:
Բեքենբաուերը քննադատել է Գերմանիայի հավաքականը` «Եվրո-2012»-ի խմբային փուլի վերջին խաղից հետո:
«Կարծում էի` Դանիայի ազգային թիմի նկատմամբ մեր հավաքականն ավելի համոզիչ հաղթանակ կտանի: Մեր թիմն անսահման գրոհներ էր կազմակերպում, սակայն հակառակորդի պաշտպանական գծի վրա ճնշում չէր գործադրվում:
Եվրոպայի 2012 թվականի չեմպիոնի հավակնորդ լինելու համար անհրաժեշտ է հզորացնել խաղը»,- նշել է Բեքենբաուերը:









































