Բրյուսելում հունիսի 19-ին մեկնարկում է Հայաստանի ու Եվրամիության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը:
Ինչպես հաղորդել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունից, երկօրյա բանակցությունների համար Բրյուսել կմեկնի պատվիրակություն` էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ:
Կքննարկվեն մի շարք հարցեր, որոնք վերաբերելու են համաձայնագրի ուղղվածությանը` կապված ազատ առևտրի գոտու հետ:
Հայկական պատվիրակության կազմում տեղ են գտել Հայաստանի արտգործնախարարության, ֆինանսների, էներգետիկայի, գյուղատնտեսության, արդարադատության, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչներ:
Որպես բանակցությունների սկսման նախապայման` Հայաստանը պետք է վերացնի առևտրին խոչընդոտող տեխնիկական խնդիրները: Այս մասին հայտնում է REGNUM գործակալությունը: