Ռուսաստանի տուրիստական գործակալությունների կողմից Եգիպտոսում շրջագայությունների տոմսերի վաճառքի արգելքը հանգեցրել է նրան, որ այլ ուղղությամբ շրջագայությունների արժեքը թանկացել է 10-15%-ով: Այս մասին “Вести ФМ”-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
«Թուրքիան սեզոնայնության հետ կապված այնքան էլ թանկ չէ, այդ պատճառով էլ նույնիսկ 10% թանկացումը այնքան էլ մտահոգիչ չէ: Սակայն մյուս բոլոր ուղղությունները, որոնք կարող են այլընտրանք հանդիսանալ Եգիպտոսին, թանկացել են 10-15%-ով»,- ասել է Լոմիձեն: