Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն իր թիմի` Նիդերլանդների հավաքականի հանդիպման նկատմամբ հաղթանակ տանելուց հետո խոսել է իր խաղընկեր Քրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած հիանալի խաղի մասին, ով, հիշեցնենք, հանդիպման ընթացքում դուբլ է հեղինակել և լավագույն խաղացող ճանաչվել:
«Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա հիանալի ավագ է և մեր թիմի իսկական առաջատարը: Վստահ եմ, որ մրցաշարի ընթացքում նա դեռ կշարունակի գոլեր հեղինակել:
Այսօր մենք խաղում էինք նույնքան լավ, որքան Գերմանիայի և Դանիայի հետ, այդ պատճառով էլ հաղթանակի հասանք»,- հայտնել է Պեպեն պորտուգալական լրատվամիջոցներին:










































