Tuesday, 09 06 2026
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար

Սուրբ Խդը՞ր, թե՞ Սուրբ Սարգիս

Երբ քսաներորդ դարի սկզբին Թուրքիայում սկսվեցին հայերի կոտորածները, Դերսիմի հայերը փրկվելու համար ունեին մի տարբերակ` մնալ Դերսիմում ու միասին ապրել տեղի քրդերի, ալևիների, եզդիների հետ: Դերսիմահայերի արդեն երեք սերունդ ապրում է այս ազգային փոքրամասնությունների հետ, առաջնորդվում նույն ավանդույթներով, նշում նույն տոները, կիսում նույն առօրյա խնդիրները։

Տարիներ շարունակ մի ընտանիքի պես ապրելով հայերի հետ` ալևիները բազմիցս փրկել են նրանց թուրքերից` թաքցնելով իրենց տներում։ Այժմ ալևիներից շատերը հայկական արմատներ ունեն, բայց վախենում են դա խոստովանել։

«Դերսիմի հայերի ու ալևիների ավանդույթները ժամանակի ընթացքում ձուլվել են։ Միասին են նշում կաղանդը, մոմ վառում եկեղեցիներում։ Ես վերջերս պարզեցի, որ քրդական պարերը, որ Դերսիմում պարում են, իրականում հայկական են, քրդական դիքայալը, օրինակ, նույն հայկական քոչարին է։ Քրդերը նաև հայկական տոներ են նշում. դրանցից է Սուրբ Սարգսի տոնը, ուղղակի նրանք դրան ասում են Սուրբ Խդրի տոն»,- պատմում է դելսիմահայերի դավանանքի և փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Դուլբեքյանը։
Դերսիմահայերը խոսում են թուրքերեն և պաշտոնապես իսլամ են ընդունել, ապրում են ամեն հայկական բանից կտրված` ազգային ինքնագիտակցությունը կորցնելու եզրին։ Այս հեռանկարը կանխելու համար են դելսիմահայերը ստեղծել դավանանքի և փոխօգնության միությունը, որի նպատակն է դերսիմահայերին սովորեցնել մայրենի լեզուն, վերադարձնել կորցրած կամ աղավաղված ազգային արժեքները և, իհարկե, կրոնը։ Միության գործը հեշտ չէ, քանզի հայ լինելը հանրության առջև ընդունում են քչերը, թեև իրականում Դերսիմի գյուղերի բնակչության մոտ 75%-ը հայ է։
«Ազգությունը հրապարակավ չխոստովանելու համար դելսիմահայերը ունեն իրենց պատճառները։ Չնայած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վարում է իսլամիզմին ուղղված քաղաքականություն, հայ մկրտվելն ու հայկական անուն ստանալը այժմ այնքան վտանգավոր չէ, որքան նախկինում։ Հարցն այն է , որ դա շատ երկար ու բարդ գործընթաց է։ Անցյալն այնքան վառ է տպավորված, որ դելսիմահայերը դեռ վախենում են, որ նախկին իշխանությունները կվերադառնան ու կհալածեն իրենց»,- ասում է Միհրան Փրկիչ Դուլբեքյանը։
Դերսիմի հայերին անհրաժեշտ է հայերի օգնությունը։ Նրանք բարդույթներ ունեն` վախենում են չընդունվել Հայաստանի հայերի կողմից հայերեն չիմանալու պատճառով։
«Մենք պետական օգնություն չենք ակնկալում, մենք ուզում ենք շփում ստեղծել Հայաստանի և Դելսիմի հայերի միջև»,- ասում է միության նախագահը։
Այս շփումը խթանելու համար արդեն հինգերորդ տարին է` Դերսիմում կազմակերպվում է հնգօրյա համահայկական փառատոն։ Կազմակերպիչները պատրաստ են մի քանի օրով հյուրընկալել Հայաստանից հյուրերի ու լրագրողների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում