Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին «Մաբաս» տոնի կապակցությամբ համաներել է 871 բանտարկյալի:
Այս մասին պաշտոնապես հայտարարել է Իսլամական հեղափոխության ղեկավարի գրասենյակը: Խամենեիի ստորագրած հրամանով՝ այդ 871 բանտարկյալների մի մասն ազատ են արձակվել, իսկ մյուսի համար էլ կրճատվել է պատժաժամկետը:









































