Այսօր, անդրադառնալով ԱԺ նախագահի հավանական հրաժարականի մասին հարցին, Հովիկ Աբրահամյանը նշեց, թե ինքը պատրաստ է բոլոր հարվածներն իր վրա վերցնել և, դիմելով լրագրողներին, ավելացրեց.
«Կարող է, որ խնդրեք, գնամ, հրաժարական տամ, Գալուստ Գրիգորիչն էլ ԱԺ նախագահ կդառնա»:
Նա ավելացրեց, որ նախկինում ինքը երազել է վարչապետ դառնալ, բայց հիմա՝ ոչ, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնը ավելի բարձր է, իսկ եթե մեկը հակառակ կարծիքն ունի, նրա խոսքերով, սխալ կլինի:
Հովիկ Աբրահամյանը ասաց նաև, որ նախագահ դառնալու ցանկություն չունի, քանի որ նախագահի պաշտոնը շատ պատասխանատու պաշտոն է , իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լուրերն էլ բացառեց: