Tuesday, 06 12 2022
01:04
Մունդիալ-2022. Բրազիլիան քառորդ եզրափակչում է
01:00
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մկրտությունից հետո գետում հայտնաբերվել է 14 մարդու դի
Բրնձի գներն աճել են 9.2, մակարոնեղենինը՝ 28.1 տոկոսով
Ճանապարհային դեպարտամենտից վստահեցնում են՝ ավտոճանապարհները 24-ժամյա ռեժիմով մաքրում են ձյունից
«Հրազդան» ԲԿ-ում նորածին է մահացել, մայրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր
Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրելու լուրը իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱԽ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանցիներ չեն լինելու․ ԱՀ ԱԱԾ
Եթե Վոլկովն անձամբ է գնացել այդ մարդկանց դիմավորելու՝ նշանակում է խաղաղապահները տեղյակ էին ակցիայից
Պուտինը Mercedes-ով անցել է Ղրիմի կամրջով
ԲՏԱ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Երևանը պետք է ԱՄՆ-ին հստակ բացատրի՝ որտեղ է ինքը և ինչ է ուզում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Հարկերը և կայուն զարգացման նպատակները» երկխոսությանը
Եթե ռուսները ծախեն Լաչինի միջանցքը, շամպայնի փականի նման պետք է դուրս շպրտվեն Հայաստանից
21:53
Մունդիալ-2022. Խորվաթիան դրամատիկ պայքարում հաղթեց Ճապոնիային
Մարզերում անշարժ գույքի վարձակալության գործարքներն աճել են
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան
21:10
Ճապոնիայում ձերբակալվել են երեխաներին խոշտանգած մանկապարտեզի աշխատակիցները
21:00
ՀԴԲ տնօրենը խոսել է Tiktok-ի վտանգներից
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցներն ազդարարեցին մրցույթի մեկնարկը՝ վառելով Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ
Հայաստանում գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 8.8 տոկոս
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
20:10
Լեհաստանը լիովին աջակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկությանը
Օրվա թիվը` 1.540.000
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ռազմական ղեկավարությանը

Լավաշի «ապօրինի արտադրամաս»

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ստացած տեղեկությունների հիման վրա բացահայտումներ են կատարվել Տավուշում: Այս մասին ասվում է ՊԵԿ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում: «Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության և ՕՀՎ աշխատակիցների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի Երևանյան 6 հասցեում գործող «Արտամետ» ՍՊԸ-ում հայտնաբերվել և արձանագրվել են 21 աշխատակիցներ, որոնք սահմանված կարգով գրանցված չեն եղել: Կազմվել է ստուգման ակտ. իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Իսկ Կոտայքի Գառնի գյուղում օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մեծածախ առևտրի ապօրինի գործունեություն: Հարկային դաշտից դուրս գործունեությունը շուրջ չորս ամիս ծավալել էր Գառնիի բնակիչ Վահան Գևորգյանը:

Մյուս դեպքում էլ ՕՀՎ Հրազդանի աշխատակիցները հայտնաբերել են լավաշի ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալողը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ Արման Ավակիմյանն է, որը հասցրել է լավաշի արտադրությամբ և ձեռք բերված արևածաղկի փաթեթավորմամբ, ինչպես նաև ստացված արտադրանքի վաճառքով զբաղվել շուրջ 15 օր` առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառվելու:

Ավակիմյանի մոտ ապօրինի գործունեության ստուգում է իրականացվում հարկային պարտավորությունների հաշվարկման և պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու համար: Ապօրինի գործունեությունը կասեցված է մինչև համապատասխան պետական գրանցում ստանալը»,- նշվում է այդ հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում