Հոկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Արտավազդ Մամիկոնյանն իր տանը մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1957 թ. ծնված Արտավազդ Մամիկոնյանի դիակը` դեմքի շրջանում այտուցված եւ սալջարդ վնասվածքներով: Նրա հարազատները հայտնել են, որ Ա. Մամիկոնյանը մահացել է հոկտեմբերի 24-ի երեկոյան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 24-ի գիշերը, հարեւաններից մեկի տանը, վիճաբանության ժամանակ, Ա. Մամիկոնյանին ծեծի է ենթարկել որդին` նախկինում դատապարտված, 1981 թ. ծնված Սամվել Մամիկոնյանը: Նույն օրը Ա. Մամիկոնյանը, իր տանը գիտակցության չգալով, մահացել է: Սամվել Մամիկոնյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: