Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Մայոր Պարոնյանը հարբած՝ մեքենայով պանթեոնի աստիճաններն է բարձրացել

Սիսիանում զոհված ազատամարտիկների հարազատները, ԵԿՄ անդամները վրդովված են: Պատճառը Արցախյան պատերազմի զոհերի պանթեոնում երեկ գիշերը ժամը 1:30-ին տեղի ունեցած միջադեպն է։

Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը, ականատեսների փոխանցմամբ` Սիսիանի Նորավան գյուղում տեղակայված զորամասի թիկունքի գծով տեղակալ, մայոր Պարոնյանը յուրօրինակ ձևով է փորձել հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին։ Նա հարբած` «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է պանթեոնի աստիճաններով։ Նրան փորձել են կանգնեցնել հարևանությամբ ապրող մարդիկ:

«Ես իրեն ասում եմ` գիտե՞ս, էստեղ մարդիկ, անգամ գեներալներ, նախարարներ են այցելում և աստիճանները, ի տարբերություն քեզ, ոտքով ու խոնարհված են բարձրանում: Ասաց՝ ես խոնարհվելու իմ ձևն ունեմ, իմ ձևն էլ ըսենց ա։ Զնակ չկա, ուրեմն կարամ ավտոյով բարձրանամ, ինձ ոչ մեկ չի կարա կանգնեցնի: Ես պիտի լինեմ առաջինը, ով ավտոյով կբարձրանա էս աստիճաններով»,- պատմում է զորամասի հրամանատարի հետ վեճի մեջ մտած երիտասարդը։

«ՆԻՎԱ» մեքենան պանթեոնի կենտրոնում կայանելուց հետո նա արդեն ոտքով բարձրացել է հարևանությամբ գտնվող եկեղեցի և հնչեցրել եկեղեցու զանգերը:

Հարթելով իրավիճակը` հեռացել է, բայց առավոտյան վերադարձել է: «Էկել ա, գոնե ներողություն խնդրի, ասի` դե, հարբած եմ եղել, ասում ա` ապեր, մենք ոնց որ իրար լավ չենք հասկացել: Ասում եմ՝ տեսնո՞ւմ ես՝ ինչ ես արել, ասում ա՝ լավ էլ արել եմ»,- պատմում է ականատեսը:

Պանթեոն տանող աստիճաններին ավտոմեքենայից հոսած յուղից կարելի է ենթադրել, որ մեքենան վնասվել է:

Այսօր Սիսիանի Արցախյան ազատամարտի պանթեոնում հավաքված զոհվածների ընտանիքի անդամները, ԵԿՄ ներկայացուցիչները ցանկանում էին հանդիպել մայորին եւ հարցնել, թե որն է եղել արարքի պատճառը, ինչու է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ազգի ազատագրության համար նահատակված տղաների շիրիմների նկատմամբ:

Զոհվածների ծնողներից մեկը հեռախոսազրույց ունեցավ առաջին բանակային կորպուսի հրամանատար , գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հետ:

Գեներալ-մայորը խոստացավ Գորիսից Սիսիան գալ երկուշաբթի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ տեղում պատասխանել բոլոր հարցերին:

Պանթեոնում հավաքվածները հեռացան՝ երկուշաբթի ժամը 14:00 կրկին նույն տեղում հանդիպելու պայմանավորվածությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում