Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները պետական համագործակցության ծրագրի շրջանակներում կայցելեն ԱՄՆ–ի Սալինա և Տոպեկա քաղաքներ։
Salina.com-ը հաղորդում է, որ ՊՆ մարտական պատրաստականության վարչության պետ Իշխան Մաթևոսյանը և գնդապետ Գևորգ Հակոբյանը Տոպեկայում կհանդիպեն Kansas National Guard-ի առաջնորդների հետ` նրանց գործունեությանը ծանոթանալու համար։
Հաջորդ օրերին Մաթևոսյանն ու Հակոբյանը կդիտեն զորավարժությունները և կշրջեն ամերիկյան հաստատությունում:
Կանզասը և Հայաստանը նույն ծրագրի շրջանակներում համագործակցում են 2003 թվականից: