Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից 3 տարի անց բրազիլացի կիսապաշտպան Կական կարող է կրկին հագնել «Միլան»-ի մարզաշապիկը:
Corriere dello Sport-ի հաղորդմամբ` Կական բանակցում է «արքայական ակումբ»-ի ղեկավարության հետ, որպեսզի ժամկետից շուտ խզի ակումբի հետ գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է ևս 3 տարի:
Այդ դեպքում բրազիլացին, ով 2009 թ. Պիրենեյան թերակղզի տեղափոխվեց 67 մլն եվրոյի դիմաց, կարող է վերադառնալ Իտալիա, իսկ հակառակ ուղղությամբ կարող է տեղափոխվել Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:











































