Փետրվարի 7-ի ժամը 13:00-ի դրությամբ, Երևան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհն ամբողջությամբ արդեն բաց է և երթևեկելի: Այս մասին ասվում է տրանսպորտի և կապի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ից տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով փակ է եղել Երևան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի Հարժիսի խաչմերուկից մինչև Գորիս ընկած հատվածը:
Վատ տեսանելիության և բքի պատճառով դեռևս փակ են մնում Ճամբարակ-Բերդ ճանապարհը և Սելիմի լեռնանցքը: