2011 թ. Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 4 դեպք` 8 տուժածով, որոնցից 3-ը լավացումով դուրս են գրվել, մյուս հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Դեպքերն արձանագրվել են հիմնականում Արարատի և Շիրակի մարզերում և Երևան քաղաքում:
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է։ Հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Հիվանդության աճի և զարգացման համար նպաստավոր պայմաններ են հերմետիկ փակված պահածոները:
2010 թ. դեկտեմբերին էլ արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` երկու տուժածով, որոնց վիճակը դեռևս բավականին ծանր է:
ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ համաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը խորհուրդ է տալիս պահածոներ չօգտագործել. «Եթե անգամ ստիպված եք կամ ցանկանում եք օգտագործել, ապա պահածոյի պարունակությունը պետք է այլ կաթսայի մեջ տեղափոխեք և եռալուց հետո 20-25 րոպե թողնեք, որպեսզի ջերմային ռեժիմը պահպանվի»:
2010 թ. արձանագրվել է բոտուլիզմից մահվան 1 դեպք. «Եթե 2005-2006 թթ. ունենում էինք 25-35 դեպք, ապա հիմա տարեկան արձամագրվում է 10-12 դեպք»: