ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանեց, թե ինչու է ՀՀԿ-ն դեմ «Ժառանգություն» խմբակցության՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելուն ուղղված նախագծին։ «Կոալիցիան վերցնում է իր վրա այդ պատասխանատվությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծը չքվեարկվի»,- ասաց նա եւ հիմնավորեց, թե այդ կերպ Հայաստանը միջազգային հանրությանն ու առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ցույց կտար, թե փոխում է խաղի կանոնները, ինչն այս պահին նպատակահարմար չէ, քանի որ դրանից կարող է օգտվել հակառակորդը: Վերջինս նաեւ հայտարարեց, թե «Ժառանգություն»-ը անգործության չմատնվելու համար եւ իր ապագայի մասին մտածելով է բերել օրինագիծը»։