Ավելի քան 180 մարդ է տարհանվել Ռեյն գետով Ամստերդամից Ստրասբուրգ ուղևորվող զբոսանավի վրայից: Ինչպես տեղեկացրել են ԶԼՄ-ները, հիմնվելով ոստիկանության ներկայացուցիչների տեղեկատվության վրա, գերմանական Կրեֆելդ նավահանգիստ մտնելու ժամանակ զբոսանավի վրա հրդեհ է բռնկվել:
Հրդեհը բռնկվել է մալուխի անսարք լինելու պատճառով: Ընդ որում՝ նավի անձնակազմը հանգցրել է կրակը մինչ հրշեջների ժամանելը: Հայտնի է, որ զբոսանավի վրա գտնվել է 154 ուղևոր և անձնակազմի 34 անդամ: Ոչ ոք չի տուժել:
Ոստիկանությունում հայտնել են, որ նավի վնասվելու պատճառով այն չի կարող շարունակել ուղևորությունն այսօր:










































