Tuesday, 09 06 2026
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Լինե՞լ, թե՞ չլինել այսպիսի ՀԱՊԿ-ին

Ասում են՝ ՀԱՊԿ-ը երիտասարդ կազմակերպություն է: Թույլ տվեք անվերապահ չհամաձայնել այս պնդման հետ: ԱՊՀ երկրները Հավաքական անվտանգության պայմանագիրը կնքել են 20 տարի առաջ Տաշքենդում, իսկ Հավաքական անվտանգության կազմակերպությունը ստեղծվել է ուղիղ տասը տարի անց:

Ընդունեք, որ ռազմա-քաղաքական դաշինքի համար տասը տարին քիչ ժամանակ չէ: Չի կարելի պնդել, որ ՀԱՊԿ-ը լրիվ վիրտուալ, անգործունակ կազմակերպություն է եղել: Ի վերջո, կազմակերպության անդամները պարբերաբար խորհրդաժողովներ, իսկ զինվորականները նույնիսկ զորավարժություններ են անցկացնում: Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը ոչ մի կերպ այս տասը տարվա ընթացքում Կազմակերպության անդամ երկրների համար չի դարձել իրական անվտանգության համակարգ՝ ներքին և արտաքին իմաստով:

Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի համար ՀԱՊԿ-ը Հյուսիսատլանտյան դաշինքին ընդդիմանալու, և ՀԱՊԿ անդամ առավելապես ռուսամետ բռնապետություններին՝ այդ երկու համակարգերի միջև դժվարին ընտրության առջև կանգնեցնելու համար է: Իմ համոզմամբ՝ ժամանակն է, որ ՀԱՊԿ-ի խնդիրը կայանա ոչ թե նրանում, թե ինչպես են անդամ երկրները համագործակցում առանձին-առանձին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ, այլ նրանում, թե ինչպես են նրանք կարողանում գործակցել միմյանց հետ: Ի վերջո, անվտանգության համակարգի կենսունակությունն ու դիմադրողականությունը հենց դրանով է չափվում: Այս տեսանկյունից արդեն անհասկանալի է Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը ՀԱՊԿ-ին, որովհետև բացի Ռուսաստանի հետ արդեն իսկ գոյություն ունեցող պայմանագրային պարտավորություն-հարաբերությունից ՀԱՊԿ անդամ որևէ այլ երկրի հետ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում հարաբերություն որպես այդպիսի չունի:

Փաստորեն և՛ Մոսկվան, և՛ նրա սատելիտ մայրաքաղաքները, այդ թվում՝ Երևանը, ՀԱՊԿ-ը ավելի շատ դիտարկում են որպես խորհրդանիշ: Առաջին՝ որպես նշան ռուսական ռազմա-քաղաքական ներկայության և ազդեցության, երկրորդ՝ որպես արտաքին վկայություն, որը երաշխավորում է Մոսկվայի լոյալությունը վերջինիս հետ սուր տարաձայնությունների ժամանակ, ինչպես դա պարբերաբար տեղի է ունենում օրինակ՝ Բելառուսի կամ խրոնիկ շարունակում է տեղի ունենալ Ուզբեկստանի հետ:

Մինչդեռ ժամանակն է կանգ առնել և լրջորեն խորհել: Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում տեղի ունեցած իրար հաջորդած զոհաբեր միաջադեպերը, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ ռազմուժի Աֆղանստանից դուրս բերելու առաջիկա գործընթացը և այդ՝ խնդիրներով առլեցուն երկրի անվտանգության ապահովումը Քաբուլին հանձնելը ՀԱՊԿ երկրներն ընդգրկող տարածաշրջանը կանգնեցնելու են լրջագույն մարտահրավերների առջև: Այդ նոր պայմաններում ինչպե՞ս է ապահովվելու Կենտրոնասիական տարածաշրջանի և որպես դրա հետևանք՝ Կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը: Ինչպիսի՞ աշխատող գործիքներ կան դա իրականացնելու համար: Ընդունա՞կ է արդյոք ՀԱՊԿ-ը մարել անդամ երկրների ներսում այնպիսի հակամարտությունները, ինչպիսին 2010 թվականին Ղրղզստանի Օշում էր: Կարո՞ղ է արդյոք ՀԱՊԿ-ը նպաստել ՀԱՊԿ անդամ ֆորմալ դաշնակից երկրների լարված հարաբերությունների թուլացմանը: Օրինակ` Տաջիկստանն ու Ուզբեկստանը գտնվում են սառը պատերազմի վիճակում:

Սրանք կենսական հարցեր են: Դրանց լուծումը շատ ավելի կարեւոր հարց է, քան ՆԱՏՕ-ի կողմից ՀԱՊԿ-ը ճանաչել-չճանաչելը, որը դարձել է ռուսական արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Ամերիկյան ռազմական ներկայության հարցը Կենտրոնական Ասիայում, մեծ հաշվով, երկրորդական է դառնում, եթե ՀԱՊԿ-ն իր առջև դրված վերոշարադրյալ հարցերը կարողանում է լուծել: ԱՄՆ-ն գործել և շարունակելու է գործել իր ներկայությունը և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Հարավային Կովկասում ամեն գնով պահպանելու ուղղությամբ: Ռուսաստանը պիտի համակերպվի այն մտքի հետ, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում երբեք հավասարը հավասարի պես չի հարաբերվելու իր հետ:

Սա արատավոր շրջան է, որից կարելի է դուրս գալ ՀԱՊԿ-ում ֆունդամենտալ բարեփոխումների ճանապարհով՝ կազմակերպությունը վերածելով Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում արդի անվտանգության համակարգի: Եթե Մոսկվան չկարողանա արդյունավետորեն իր առաջնորդությունը մշակել և իրացնել՝ առաջիկայում նրան սպասում են անկանխատեսելի անակնկալներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում