1887թ. այս օրը Շուշիում ծնվեց պատմաբան, ակադեմիկոս, պետական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը:
Ավարտել է Շուշիի ռեալական վարժարանը, 1913-ին՝ Մյունխենի համալսարանը, նույն թվականին Մյունխենի համալսարանում պաշտպանել դոկտորական ատենախոսությունը: Դասավանդել է Շուշիում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա Մոսկվայի Լազարյան ճեմարանում:
1920-1921թթ. եղել է Խորհրդային Հայաստանի լուսավորության ժողկոմը, 1922-1927թթ. դասավանդել է ԵՊՀ-ում: Եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարը:
1937թ. աքսորվել է, ազատվել 1943թ.:
Վախճանվել է 1972թ. հունիսի 30-ին:











































