Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

1971թ. այս օրը ավտովթարի զոհ դարձավ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը. (պատմություն)

1971թ. այս օրը ավտովթարի զոհ դարձավ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակը (իսկական ազգանունը՝ Ղազարյան):
Պարույր Սևակը 20-րդ դարի 2-րդ կեսի հայ գրականության մեջ առանձնանում է խոր փիլիսոփայությամբ տոգորված նորարարական-մարդագիտական պոեզիայով:

1948թ. լույս է տեսել բանաստեղծի առաջին՝ «Անմահները հրամայում են» գրքույկը, 1953-ին՝ «Անհաշտ մտերմություն» պոեմը, 1954-ին՝ «Սիրո ճանապարհը», 1957-ին՝ «Նորից քեզ հետ» բանաստեղծությունների ժողովածուները:

Ստեղծագործական նոր մակարդակի սկիզբ են մոսկովյան տարիներին գրած «Ուշացած իմ սեր» (1953թ.), «Երգ երգոց» (1957թ.), «Նահանջ երգով» (1961թ.) սիրային պոեմները:

Սևակն իր ողջ ստեղծագործությամբ բացահայտել է ժամանակակից մարդու ներաշխարհը: «Մարդը ափի մեջ» (1957թ.), «Ականջդ բեր ասեմ» (1959թ.), «Վերնագիրը վերջում» (1959թ.) շարքերի կենսական հիմքը մոռացված մարդ-անհատի վերակենդանացումն է:

Սևակի հայրենասիրական պոեզիան անմնացորդ նվիրում է հայ ժողովրդի պատմությանը, հայրենիքը, լեզուն, հոգևոր կերտվածքն ու ազգային տեսակը չկոցնելու դժվարին մաքառումներին: Այդ ոգու լիարժեք արտահայտությունը «Անլռելի զանգակատուն» քնարափիլիսոփայական պոեմն է:

Հայ ժողովրդի հարատևման ու ազգապահպանման հարցերն են Սևակի մաշտոցյան շարքում՝ «Խոսք հավաստիքի» (1961թ.), «Մայրենի լեզու» (1962թ.) բանաստեղծություններում ու հատկապես «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» (1962թ.) պոեմում: 1969-ին լույս է տեսել Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն (տպաքանակը` 1971 թ-ին, հետմահու): Այն հոգևոր մաքրագործման և կատարելության ձգտող անհատի վեճն է ճշմարիտ հավատացյալի տեղը գրաված «բյուրավոր ու բութ, բյուրատեսք ու սուտ» հավատացյալի հետ («Նորօրյա աղոթք», «Առավոտ լուսո», «Լույս զվարթ» և այլն):

Սևակը գրել է նաև գրականագիտական և քննադատական ուսումնասիրություններ, հոդվածներ՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն, Մեսրոպ Մաշտոցին, Կոմիտասին, Նահապետ Քուչակին, Պետրոս Դուրյանին, Հովհաննես Թումանյանին, Եղիշե Չարենցին և ուրիշների, կատարել թարգմանություններ:

Սևակի անունով կոչվել են դպրոցներ, փողոցներ ՀՀ քաղաքներում, թաղամաս՝ Երևանում, Արարատի մարզում՝ գյուղ, որի մերձակայքում տեղի է ունեցել ավտովթարը: Զանգակատուն գյուղում գործում է բանաստեղծի տուն-թանգարանը:

1972-ից սկսած ամեն տարի՝ Սևակի մահվան օրը, բանաստեղծի ծննդավայրում անցկացվում է պոեզիայի սևակյան հանդիսություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում