Այսօր Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն է: Ամենայն հավանականությամբ նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կունենա խորհրդարանում, ինչը հնարավորություն կտա նրան ներկայացնելու իր օրակարգը:
Հարցումները, որոնց արդյունքները հրապարակվել էին մինչ քարոզարշավի ավարտը, վկայել են, որ Օլանդի սոցիալիստական կուսակցությունը և նրա խորհրդարանական դաշնակիցները մեծամասնություն կունենան Ֆրանսիայի Ստորին պալատում` Ազգային ժողովում:
Օլանդը, ով մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել էր Սարկոզիին, կոչ էր արել ընտրողներին իրենց մեծամասնություն տալ, քանի որ ցանկանում է Ֆրանսիան հանել Եվրոպայի պարտքային ճգնաժամից` դադարեցնելով գործազրկությունը և բարելավելով տնտեսությունը:











































