Ինչպես հաղորդեցին ԱԻ նախարարությունից, հունիսի 17-ին, ժամը 08.03-ին, Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել այն մասին, որ ժամը 02.00-ի սահմաններում թունաքիմիկատից թունավորումով Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մալիշկա գյուղի բնակիչ՝ 1985թ. ծնված Մարինե Մովսիսյանը, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:









































