1news.az լրատվականը, հղում անելով հaberturk-ին, գրում է, որ Բաքուն մտադիր է դուրս գալ սևծովյան ավազանի երկրներն իրար կապող մայրուղու շինարարության նախագծից, եթե դրանում տեղ ունենա Հայաստանը:
«Ադրբեջանը նախագծի իրականացմանը համաձայնել է պայմանով, որ նախագծում չլինի Հայաստանը, քանի որ Բաքուն չի ցանկանում որևէ կապ ունենալ Հայաստանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսված է, որ Սև ծովի ափամերձ երկրներից բացի, ճանապարհն անցնելու է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Հունաստանի,Ալբանիայի, Սերբիայի և Մոլդովայի տարածքով:
Նախնական պայմանավորվածության համաձայն, շինարարությունը ֆինանսավորելու են մասնակից երկրների կառավարությունները, Եվրամիությունը և միջազգային արժութային կառույցները: