Փարիզում կայացել է «Ռոլան Գարոս»-ի 2012թ. հաղթող հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալի ժամացույցը գողացողի դատավարությունը: Այդ մասին են տեղեկացնում ֆրանսիական լրատվամիջոցները:
Պարզվել է, որ շուրջ 300 հազար եվրո արժողությամբ Richard Mille ընկերության արտադրության ժամացույցը թենիսիստի հյուրանոցային համարից, որտեղ Նադալն ապրում էր մրցաշարի ժամանակ, գողացել է հյուրանոցի սրճարանի աշխատակիցը:
Տղամարդը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել: