The Daily Mail պարբերականը առանձնացրել է աշխարհի ամենասառը և հոգեցունց ռեստորանները, որոնց այցելուները շատ չեն: Այնտեղ ճաշելու են գնում միայն նրանք, ովքեր ցանկանում են իրենց հանդիպումն անմոռանալի դարձնել:
Շվեյցարիայի Չուր քաղաքում գտնվող H.R. Giger Alien Bar-ը հաստատ սիրահար զույգերի համար չէ, այնտեղ ամեն ինչ դիահերձարան է հիշեցնում: Աթոռները կարծես մարդու ողնաշարից պատրաստված լինեն, իսկ առաստաղը՝ ոսկորներից:
Քվեբեկի Ice Bar-ը քանդակված է հսկա սառցաբեկորի մեջ՝ գտնվում է սառցե հյուրանոցի մեջ:
Իսկ ահա Ուկրաինայի Տրուսկավեց քաղաքի կենտրոնում հսկա դագաղ է տեղակայված: Այն ամենևին էլ հսկա չափսերով մարդու թաղման համար չէ նախատեսված: Ներսում ամեն ինչ դագաղի տեսքով է պատրաստված: Հյուրընկալ ռեստորանում օդի ջերմաստիճանը ցածր չէ, սակայն շատերը սկսում են մրսել:
Դուբայի Burj Al Arab հյուրանոցի Sky View բարը գտնվում է օվկիանոսի և ամպերի միջև: Ծովի մակերևույթից 200 մետր բարձրության վրա գտնվող բարում միակ բանը, որից կարելի է ցնցվել, «բարձրությունն» է:
Իսկ Սինգապուրի Clinic Bar-ը հաճախորդներին առաջարկում է հաշմանդամի սայլակներ և հիվանդանոցային անկողիններ: Ոգելից խմիչքներն առաջարկվում են բժշկական փորձանոթներից:
Մեքսիկայի The Alux Lounge-ը նախապատմական հիշողություններ է արթնացնում: Այն գտնվում է քարանձավում:
Իսկ հարավային Աֆրիկայի Լիմպոպո շրջանում գտնվող Sunland Pub-ը միաժամանակ շատ այցելուների չի կարող ընդունել, այն տեղակայված է 6000-ամյա բաոբաբի մեջ:
Իսրայելի Red Sea Star Bar-ը, որը գտնվում է ծովում՝ 6 մետր խորության վրա, առաջարկում է ծովային կյանքի բնապատկերներ:















































