Իրանի էներգետիկայի նախարարությունն իր առաջնային խնդիրն է համարում համապատասխանեցնել Իրանի էլեկտրաէներգետիկ ցանցը Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, դարձնել այն 700 մեգավատ հզորությամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինի միացնել այն Եվրոպայի էլեկտարէներգետիկ համակարգին: Trend գործակալության փոխանցմամբ, այս ծրագրի իրականացումը թույլ կտա Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կատարել էլեկտարէներգիայի փոխանակում, ինչպես նաեւ նախագծի մեջ ներառել տարածաշրջանի այլ երկրներին: Ներկայումս ավարտվել են աշխատանքերն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ էլեկտրաէներգիայի հոսքի մեծացման ուղղությամբ. այն 250-ից դարձել է 700 մեգավատ: