Գերծանր քաշային կարգում անպարտելի բռնցքամարտիկ Մանուել Չարը (21-0) ցանկանում է, որ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ իր մարզիչը լինի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը:
Հիշեցնենք, որ Կլիչկո-Չար մենամարտը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ին կամ 8-ին` Գերմանիայում կամ Ուկրաինայում:
«Դեռևս որոշված չէ, թե ով կլինի իմ մարզիչը Կլիչկոյի հետ մենամարտից առաջ: Բանակցություններ եմ վարում Ուլի Վեգների և Մայք Թայսոնի հետ: Հնարավոր է, վերջինս ցանականա մարզել ինձ կամավոր սկզբունքով»,- Boxing Scene-ը մեջբերում է բռնցքամարտիկի խոսքերը: