Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Հայաստանում գրանցվել է ծանր թոքաբորբի 6 դեպք

ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը այսօր ներկայացրեց, թե ինչպիսին է սուր շնչառական հիվանդությունների տարածման պատկերը Հայաստանում:

Վանյանը, համեմատական անցկացնելով, նախ խոսեց աշխարհում տիրող իրավիճակի մասին: Համաշխարհային առողջապահության կազմակերպության հայտարարության համաձայն` այսօր աշխարհում սուր շնչառական հիվանդությունների և գրիպով հիվանդանալու լարվածությունը չափավոր է.

«Այսինքն՝ դա նշանակում է, որ որոշակի ցուցանիշներ կան. բարձր, միջին և ցածր լարվածության: ԱՄՆ-ի մոտ 17 նահանգներում բարձրացում է նկատվել, և տարածված են հիմնականում գրիպի A և B տիպերը: Մոտ 80%-ի դեպքում գրիպի A տիպն է, 20%-ինը` B-ն: Եվրոպայի տարբեր երկրներում իրավիճակը տարբեր է։

Հիմնականում բարձր ցուցանիշ արձանագրվել է Սկանդինավյան երկրներում, վերջերս երկու անգամ բարձրացում է նկատվել Գերմանիայում, Նորվեգիայում, այստեղ նույնպես շրջանառվում են գրիպի տարբեր տիպեր»:

Վանյանն ասաց, որ այս տարի H1N1 գրիպի պանդեմիան ավարտված է, և գրիպը դիտվում է որպես սեզոնային գրիպի ենթատեսակ.

«2010 թ. օգոստոսին Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը հայտարարեց անցյալ տարի շրջանառվող H1N1 գրիպի ավարտը, որն էլ վկայում է, որ այս տարի պանդեմիան ավարտված է»:

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների և գրիպի վիճակը գնահատվում է հանգիստ. «Ներկա պահին Հայաստանում իրավիճակը հանգիստ է: Մեր կողմից դեռ հոկտեմբեր ամսից դպրոցներում և մանկապարտեզներում կատարվում է ամենօրյա մոնիթորինգ: Դպրոցներում և մանկապարտեզներում 1-2% հիվանդացություն է արձանագրվում, որը լիարժեք հսկողության տակ է գտնվում»:

Վանյանը վստահեցրեց, որ նկատելի բարձրացում չի դիտվել, և մտահոգության առիթ էլ չկա: Մոնիթորինգ իրականացվում է նաև բոլոր բուժկանխարգելիչ հիվանդանոցներում, ստացիոնարներում, վերակենդանացման բաժանմունքներում և շտապ օգնության բաժանմունքներում. «Ասեմ, որ շտապ օգնության կանչերը անցյալ տարվա համեմատ նվազել են 10-20%-ով: Ստացիոնարներում ունենք թոքաբորբի 6 ծանր դեպք, որոնք հիմնականում ուշացած դեպքեր են»:

Վանյանը խորհուրդ տվեց թեթևակի ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, պարբերաբար օդափոխել այն տարածքը, որտեղ հիվանդ կա և օգտագործել շատ հեղուկներ, չգնել համապատասխան հակավիրուսային դեղամիջոցներ:

Հայաստանում հիմնականում շրջանառվում է գրիպի B տիպը: Մահվան դեպքեր կան գրիպի թե՛ B տեսակից, թե՛ A տեսակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում