Վրաստանի Փոթի նավահանգստի մոտ խորտակվել է ուկրաինական բեռնանավ,- հայտնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ անձնակազմին տեղեկացվել է հավանական փոթորիկի մասին, սակայն ժամանակին չեն արձագանքել վտանգին: Նավը կորցրել է կառավարումն ու խորտակվել:
Անձնակազմի բոլոր 11 անդամներին հաջողվել է փրկել:
Ներկայումս ճշտվում է նյութական վնասի չափը: