Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի պատվիրակության կազմակերպած միջոցառումը

Սույն թվականի հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Ռիո Ցենտրո» կենտրոնում, Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը – հնարավոր տարբերակներ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի աջակցությամբ և մասնակցությամբ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ներկայացվել է այս ուղղությամբ վերջին քսան տարիների ընթացքում ՀՀ մասնագետների կատարած մեծածավալ աշխատանքը, որի ակնառու գնահատականներից մեկն էլ Ռիո+20 գագաթաժողովի շրջանակում այս միջոցառման կազմակերպմանն արժանանալն էր: Նշենք, որ նմանատիպ համաթվի ձևակերպման փորձերը դեռևս շարունակվում են բազմաթիվ երկրների գիտական, պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Քննարկմանը մասնակցել են մի շարք երկրների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական շրջանակների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ և անհատներ:

Միջոցառումը վարել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Բացման խոսքով ելույթ է ունեցել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը՝ հնչեցնելով ՀՀ վարչապետի ուղերձը:

Տեսանյութերով ներկայացվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևայի և ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների Բրատիսլավայի Տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդատու Անդրեյ Իվանովի ողջույնի խոսքերը:

Կայուն մարդկային զարգացման համաթվի ձևավորման հայաստանյան փորձը ներկայացրել է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, որից հետո ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը ներկայացրեց համաթվի հաշվարկման մեթոդոլոգիան, դրա բաղադրիչները, ինչպես նաև Հայաստանի համար կատարված հաշվարկներն ու արդյունքները:

Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի բնապահպանական իրագործման գործակցի ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Անգել Հսուն ներկայացրել է կենտրոնում այս ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ իր հերթին բարձր գնահատականի արժանացնելով հայ մասնագետների աննախադեպ ձեռքբերումները:

Ելույթներից հետո քննարկում է ծավալվել: Իրականացված աշխատանքը բարձր են գնահատել նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԶԾ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և գիտնականները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում