Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

«Ժողովուրդն այդ մարդկանց գիտի»

Հարցազրույց Վազգեն Սարգսյանի եղբոր` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում, ժողովուրդը կուլ տվե՞ց Հոկտեմբերի 27-ը, եւ ըստ ձեզ, եթե 27 չլիներ, Մարտի 1 կլինե՞ր:
-Երկու դեպքում էլ նույնությունը նրանում էր, որ շահերի բախում կար: Մարդկանց մի ահռելի խումբ, ներառյալ ես, Վազգենի ընկերները, հասարակության մի ստվար զանգված, հոկտեմբերի 27-ից եւ մարտի 1-ից հետո, շատ ծանր վիճակի մեջ ընկանք, եւ հույսի, հավատի, փոփոխության եւ վերագտնման խնդիր առաջացավ մեզ մոտ: Իսկ հասարակության մի ուրիշ զանգվածի մոտ, որը փոքրամասնություն էր, Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից հետո նոր հնարավորությունների դաշտ բացվեց` սեփական զգացողություններին, նյութապաշտությանը հագուրդ տալով` իշխանությունը բանեցնելու, այդ ազատ տեղում իրեն ցույց տալու, իրենով կարեւորելով երկրի ապագան: Ինչը, միանշանակ, հակաժողովրդական է, եւ ինչը, միանշանակ, ժողովուրդը չի ներելու այդ մարդկանց: Դա ակնհայտ է: Ըստ իս, Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի զոհերը, անկախ նրանից, թե ինչքան շուտ հեռացան, իրենք երջանիկ մարդիկ են, իրենք հիշվելու են: Իրենք հանուն գործի, ժողովրդին ծառայելու համար են աշխատել եւ հեռացել են մարդկանց մեջ այդ հիշողությամբ: Իսկ հակառակ թեւի մարդիկ, միեւնույն է, հենց հաջորդ իսկ օրվանից արժանացան ատելության եւ ինչ էլ ուզում են անեն, այդ ատելությունը իրենց վրայից դուրս չի գալու:
-Պարոն Սարգսյան, 11 տարի անց Հոկտեմբերի 27-ի հետ կապված Ձեզ ամենաշատը ի՞նչն է մտահոգում:
-Հիմնական խնդիրն այն է, որ դա համակարգված հարված էր կոնկրետ թեւի: Հասկանալի էր` Վազգենը Պաշտպանության նախարար էր, մարդկանց բանակ էր տարել եւ այլն, եւ բազմաթիվ մարդիկ կլինեին, որ իրենից նեղացած կլինեին: Բա Կարեն Դեմիրճյանին ինչի՞ համար: Հետեւաբար, այստեղ իշխանության խնդիր էր լուծվում: Եւ թե՛ դատաքննության, թե՛ դատավարության փուլերը հիմնավորեցին դա, որ կա իշխանության խնդիր եւ այդ արագացված տեմպերով վկաների հարցաքննությունը, դատավորի հրամանով հիվանդանալն ու առողջանալը, առ այսօր այս ամեն ինչը լուրջ կասկածներ է թողել ոչ միայն ինձ մոտ, այլեւ հասարակության լայն հատվածի մոտ: Եւ այս ամեն ինչը պետք է փարատվի, եթե մենք ուզում ենք ապագա Հայաստան ունենանք:
-Մինչեւ ե՞րբ:
-Մինչեւ երկրում հասնենք համակարգային փոփոխության: Մինչեւ այն խնդիրները, որոնցով մարդիկ առաջնորդվում են, փոխվեն եւ գան մարդիկ, ովքեր առաջնորդվում են հանուն ժողովրդի շահի, «առաջին հերթին՝ ժողովրդին, նոր` մեզ» սկզբունքով:
-Եթե անգամ բոլոր հարցերի պատասխանները տրվեն, մեղավորները հայտնվեն ճաղերից այնկողմ, ի՞նչ կլինի, արդյո՞ք մարդիկ իրենց սփոփված կզգան: Նկատի ունեմ` այս խարանը կարո՞ղ ենք երբեւէ մաքրել մեր ճակատից, եթե անգամ բոլոր հարցերի պատասխաները տրվեն:
-Ես այս խնդրին չեմ նայում վրեժխնդրության տեսանկյունից: Բացարձակապես. վրեժի մեջ չէ, որ իմ սիրտը պետք է հովանա: Մենք, որպես երկիր, պետք է իմանանք` ովքե՞ր են մեր թշնամիները, ովքե՞ր են այն մարդիկ, որ դեմ են ժողովրդավարությանը: Ովքեր, ժողովրդավարությունից խոսելով, իրենց դեմ ելածին փորձում են սաստել զենքով: Ժողովուրդը այդ մարդկանց գիտի: Ովքեր մի քանի տարում միլիարդատեր են դառնում, որովհետեւ կորցրել են Վազգենի եւ Դեմիրճյանի գլուխը: Ժողովուրդը այդ հարցերի պատասխանները հստակ գիտի: Այստեղ գտնել-մտածելն այդ ուղղությամբ ուղղակի անիմաստ է: Ուղղակի պիտի գա օրը, որպեսզի «ճիշտը» ուղիղ ասվի: Այդ ցանկացած «ճիշտ», եթե մենք պետություն ենք, եթե մենք պետականություն ենք հաստատում, պիտի ունենանք: Մեր պետության երրորդ մարմինը՝ դատականը, հիմնավորված պիտի ասի, պիտի գրի փաստացի, ու դրանից հետո ցանկացած հայի սիրտ կհանգստանա: Նաեւ այն մարդկանց, ովքեր եղել են, իրենք էլ պիտի ապաշխարեն. իրենց խիղճը կհանգստանա, երբ իրենք կխոստովանեն: Դա քրիստոնեության թիվ մեկ սկզբունքն է: Հետեւաբար, խաչը հանելուց առաջ թող այդ ուղղությամբ մտածեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում