Tuesday, 09 06 2026
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

ԲՀԿ-ական նախարար Հրաչյա Ռոստոմյանը նախագահի կողմից որակվել է որպես անկուսակցական. մամուլ

«Որքան երկար ու սրտամաշ էր «նոր» կառավարության կազմավորման ընթացքը, նույնքան արագ է ներկայացվել նոր կազմը ՀՀԿ-ականների դատին: Երեկվա ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստը տևել է 10-ական րոպե: Սերժ Սարգսյանը ներկայացրել էր չորս նոր նախարարներին, բոլորը միաձայն ասել են՝ հա՛, որևէ մեկը չի ունեցել «անձնական կարծիք»»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Ներկայացնելով սպորտի և երիտասարդության անկուսակցական, իրականում ԲՀԿ-ական նախարար Հրաչյա Ռոստոմյանին, Սերժ Սարգսյանը շեշտել է՝ անկուսակցական, նորմալ, գրագետ, լեզուների տիրապետող մասնագետ է. «Թող Օլիմպիական կոմիտեի նախագահի հետ նորմալ աշխատեն»: Ի դեպ, փոխնախարարների, փոխմարզպետների, ԾԻԳ-երի, վարչությունների պետերի հետ միասին ԲՀԿ-ական-«անկուսակցական» այս նախարարը կապահովի ԲՀԿ-ի՝ կառուցողական ընդդիմանալու հանգամանքը:

Դերենիկ, Դումանյանի առնչությամբ Սերժ Սարգսյանն ասել է՝ փորձառու գործիչ է, առողջապահության ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ ունի, կարող է ոլորտը կազմակերպել: Սոցապնախարար Արտեմ Ասատրյանին բնութագրել է որպես բարեփոխումներին տեղյակ, ոլորտը լավ իմացող, քանի որ երկար տարիներ փոխնախարար է աշխատում: Ինչ վերաբերում է կապի և տրանսպորտի նախարար առաջարկվող Գագիկ Բեգլարյանին, ապա ասել է՝ տանք հնարավորություն, թող աշխատի:

ժամը 22-ի դրությամբ ՀՀԿ-ականները դեռ ոչ մի տեղ չէին գնացել՝ «մի բաժակ բան խմելու», պորտֆելները թրջելու համար: Սի բան պարզ է, որ սա «ժամանակավոր» կառավարություն է և աշխատելու է մինչև նախագահական ընտրություններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում