«Երեկ նախագահականում աշխույժ ելումուտ էր. նախարարացուները կանչվում էին Սերժ Սարգսյանի մոտ՝ վերջապես տեղեկանալու, որ նախարար են, ինստրուկտաժ ստանալու առաջին հերթին «մաքուր» աշխատելու մասին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Կեսօրին, «պապկան թևի տակ», Սերժ Սարգսյանի մոտ է մտել նաև Հովիկ Աբրահամյանը՝ Աժ մշտական հանձնաժողովների և «այլ» հարակից հարցերով: Բանն այն է, որ ՀԱԿ-ի՝ հանձնաժողովների տեղակալի պաշտոնից հրաժարվելու արդյունքում վականտ տեղ է առաջացել, և անհրաժեշտ էր այն ևս քվոտավորել: Ովքեր կդառնան հանձնաժողովների տեղակալներ՝ պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում, ֆրակցիաները դեռ թեկնածուների անուններ չեն տվել»:









































