ԱՄՆ-ում ուսումնասիրում են ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանն իբր ռազմանավ է ուղարկել սիրիական Տարտուս նավահանգիստ, սակայն որևէ կասկածելի բան չեն տեսնում նրանում, որ ռուսական նավերն օգտվում են այդ նավահանգստում իրենց բազայի հնարավորություններից։ Այս մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
Ուրբաթ օրն ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Տարտուս է ուղևորվում ռուսական նավ, որը ՌԴ-ն մտադիր է օգտագործել իր բազան ապահովելու համար:
«Ես տեսել եմ լուրերը ԶԼՄ-ներում, սակայն այժմ ես պատրաստ չեմ դրանք մեկնաբանել: Մենք պետք է ուսումնասիրենք դրանք և հասկանանք, թե ինչ է իրականում կատարվում: Սակայն Ռուսաստանն ունի նավահանգիստ, որը նրանք նախկինում ևս օգտագործել են»,- ասել է Ռոդսն ուրբաթ օրը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:










































