Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

Ալասանիան՝ Սաակաշվիլիին այլընտրա՞նք

Ռուսական Коммерсант պարբերականը անդրադարձել է վերջերս Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի` ԱՄՆ կատարած այցին և այնտեղ ունեցած հանդիպումներին:

Փաստելով, որ Ալասանիան Վաշինգտոնում ունեցել է մի շարք կարևոր հանդիպումներ ազդեցիկ գործիչների, այդ թվում՝ սենատորների հետ, թերթը գրում է, որ ԱՄՆ-ում կարծես արդեն կատարել են իրենց քաղաքական ընտրությունը 2012-2013 վրացական ընտրական գործընթացում: Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ Վաշինգտոնը հրաժարվում է ներկայիս նախագահ Սաակաշվիլիի հետ համագործակցելուց:

Ալասանիային Վաշինգտոնում հանդիպումներ ունենալու հարցում աջակցել է վրացական դեսպանատունը։ Նա հանդիպել է քաղաքական մի շարք գործիչների, այդ թվում՝ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մաքքեյնի հետ: Հանդիպումից հետո Ալասանիան նշել էր, թե համաձայն է, որ Վրաստանում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով:

Սակայն Վրաստանում միանշանակ չեն ընդունվել ամերիկյան նախընտրությունները: Մինչ որոշ գործիչներ կարծում են, որ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպանի այցը դրական քայլ է, որով ամերիկացիները ցույց են տալիս, որ պատրաստ են համագործակցել իսկական ժողովրդավարական ուժերի հետ, ընդդիմադիր մյուս զանգվածը դժգոհում է, որ «ԱՄՆ-ն իրենց նախագահ է նշանակել Սաակաշվիլիին, իսկ հիմա փորձում է նաև ընդդիմություն նշանակել»:

Իրակլի Ալասանիան միջազգային իրավունքի մասնագետ է: 2002-ին նշանակվել է պետանվտանգության նախարարի տեղակալ, երկու տարի անց դարձել է Աբխազիայի արտագնա կառավարության ղեկավար, 2006-2008-ին եղել է Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում և այդ պաշտոնից հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից ռուս-վրացական պատերազմից խուսափել չկարողանալու:

Թբիլիսիի քաղաքապետի վերջին ընտրություններում Ալասանիան ստացել է ձայների 20 տոկոսը:

Նա Վրաստանի հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից է և այս պատճառով որոշակի վստահություն ունի աբխազական իշխանությունների շրջանում,- գրում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում