Facebook-ն իր 900 միլիոնից ավել օգտատերերին խնդրում է կայքում տեղադրել բջջային հեռախոսի համարը:
Daily Mail-ը գրում է, որ այս քայլի նպատակը սոցիալական ցանցի անվտանգությունն ապահովելն է և արվում է այն բանից հետո, երբ LinkedIn և eHarmony կայքերից գողություններ էին կատարվել:
Facebook-ի միլիոնավոր օգտատերեր արդեն ստացել են ցուցումներ այն մասին, թե ինչ է հարկավոր անել անվտանգությունն ապահովելու համար:










































