ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը 4-րդ գումարման 9-րդ նստաշրջանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հիշեցրեց, որ վերջերս թուրքերը սկսել են դիվանագիտական ապտակներ ուղարկել, մասնավորապես՝ Թուրքիայի ներկայացուցիչները խոսում են Հայաստանի կողմից օկուպացված տարածքի մասին, Անիի ավերակներում նամազ են կարդում ու «ֆոտոսեսիա» անցկացնում, և Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե արդյոք քննարկումներ եղե՞լ են ստորագրությունները հետ կանչելու վերաբերյալ։
Ի պատասխան ԱԺ նախագահը նշեց, որ մի քանի անգամ իր կարծիքն այդ մասին հայտնել է և նկատեց, որ այդ քայլը համարում է անբարոյականություն Թուրքիայի կողմից: