ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքն և նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը:
Հայաստանի արտգործնախարարն եվրոպացի դեսպաններին է ներկայացրել անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրիչ դիվերսիոն գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ: