ԱՄՆ Օրենգոն նահանգի բնակչի վիճակը ծանր է: Նա հիվանդանոցում է՝ գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, բժշկները նրա մոտ ժանտախտ են կասկածում: Նա վարակվել է իր հարևանությամբ բնակվող կատվի բերանից մկանը փրկելիս: Փրկարարական օպերացիայի ընթացքում նրան կծել են: Դեռևս հայտնի չէ, թե որ կենդանուց է 50-ամյա տղամարդը վարակվել:
Դեպքից մի քանի օր անց տղամարդու մոտ տենդ է սկսվել: Հետազոտության արդյունքում, բժիշկները նրա մոտ 14-րդ դարում տարածված հիվանդություն են հայտնաբերել: 1348- 1350 թթ Եվրոպայում ժանտախտը 25 միլիոն մարդու մահվան պատճառ դարձավ: Տղամարդուն դեռևս հետազոտում են՝ ախտորոշումը հաստատելու համար: Բժիշկները հույս ունեն փրկել նրա կյանքը պատվաստանյութի և հակաբորբոքայինների միջոցով:
1934 թվականից մինչ օրս այդ հիվանդությունից 4 մարդ է մահացել:
Կատուն, որը 6 տարի բնակվել է տղամարդու հարևանությամբ, սատկել է: Փորձագետներն ուսումնասիրում են նրա մարմինը:











































