Իտալական կողմը բողոք է ներկայացնելու ՈւԵՖԱ` Խորվաթիայի և Իսպանիայի հետ հանդիպումներից առաջ ազգային հիմնը սուլոցներով դիմավորելու պատճառով: Այդ մասին այսօր հայտարարել է Իտալիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ջանի Պետրուչին:
«Ես հայց եմ ներկայացնելու ՈւԵՖԱ` Իտալիայի հիմնը սուլոցներով դիմավորելու կապակցությամբ: Դա տեղի է ունեցել ինչպես Իսպանիայի հավաքականի հետ խաղից առաջ, այնպես էլ Խորվաթիայի ընտրանու հետ հանդիպումից առաջ»,- լեհական լրատվամիջոցները մեջբերում են Պետրուչիին:











































