Երեկ հայտնի է դարձել, որ Իսպանիայի Կոստա դել Սոլ քաղաքի հյուրանոցներից մեկում մահացել է աշխարհահռչակ կիթառահար Գարի Մուրը: Մուրն ընդամենը 58 տարեկան էր: Ըստ նախնական տվյալների` նա մահացել է սրտի կաթվածից: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաընկերությունը:
Մուրը ծնվել է 1952 թ. Բելֆաստում: Կիթառ սկսել է նվագել, երբ չէր բոլորել նրա 8 տարին: Հանդես է եկել հայտնի Thin Lizzy-ում, ուր նրան հրավիրել էին 1974 թ.: Հետագայում կարիերան շարունակել է որպես մեներգիչ:
Ողջ կյանքի ընթացքում նա թողարկել է 30 ալբոմ, որոնցից վերջինը, որ կոչվում է Bad for You Baby` 2008 թ.: Այս ալբոմում ոչ միայն Մուրի ստեղծագործություններն էին, այլ նաև Էլա Կուպերի, Մաքքինլի Մորգանֆիլդի և Ջեյ Բի Լենուարի:
Դեռ հայտնի չէ, թե որտեղ է հուղարկավորվելու Մուրը:











































