Friday, 09 12 2022
02:06
Մունդիալ-2022. Արգենտինան` կիսաեզրափակչում է
Ռուսաստանը պատժամիջոցների ցանկում ներառել է Կանադայի 200 քաղաքացու. ТАСС
00:45
ԱՄՆ-ը 275 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
00:30
Ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխնախագահը․ AFP
Ավտովթար Արշակունյաց պողոտայում. Նիվան բարձրացել ու հայտնվել է Mercedes-ի առջևի հատվածում
Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կան վիրավորներ
Նախագահը ներկա է գտնվել «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողովին
Պուտինը հորդորել է միայն իրեն հավատալ
Պաշտոնանկություն՝ նախագահի աշխատակազմում
23:00
Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինային ռազմական օգնության մասին համաձայնագիրը
Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհահատվածում 270 կուտակված բեռնատար կա
22:30
ՌԴ ու ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը Ուկրաինային չեն անդրադարձել
Արևմուտքի մեկնած ձեռքը մերժելը մեծ վնաս կհասցնի ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրներին
Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:00
Ֆանտաստիկ. Խորվաթիան ծնկի է բերում Բրազիլիային
ՀՀ-ն Սաուդյան Արաբիայի հետ պետք է խորացնի հարաբերությունները. արաբների համար վստահելի գործընկեր ենք
22:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
21:52
Պերուի հեռացված նախագահը քաղապաստան է խնդրել Մեքսիկայից
«Հայաստանը մեր դաշնակիցն է»․ սուտ, որ հնչում է Շոյգուի շուրթերից
21:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԿԸՀ անդամների նկատմամբ
21:20
Ռուսաստանն ու Հնդկաստանը առևտրաշրջանառության ընդլայնման պատրաստակամություն են հայտնել
21:10
Գերմանիայում հեղաշրջման փորձից հետո Բունդեսթագում որոշել են վերանայել անվտանգության միջոցառումները
21:00
Նեթանյահուն Իսրայելի նախագահից խնդրել է իրեն ավելի երկար ժամանակ տալ կառավարություն ձևավորելու համար
Վրաստանն էլեկտրագեներատորներ կգնի և կուղարկի Ուկրաինա
20:40
Լեհաստանում ձերբակալել են տարբեր երկրների քաղաքացիների, որոնք ապօրինի կերպով ԵՄ տարածք միգրանտների էին տեղափոխում
20:30
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան համաձայնության են եկել նոր սերնդի կործանիչի համատեղ մշակման շուրջ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի իռլանդացի մասնակիցը շատ է սիրել Հայաստանը. BBC
20:00
Բաց դռներն առջևում են․․․

Փոքր Մանթաշում խմելու ջուր չկա

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչները խմելու ջուր չունեն: Գյուղի ջրամատակարարման համակարգը վաղուց արդեն խաթարված է, իսկ մոտավորապես 4 կմ բաց հունով հողի վրայով եկող ջուրը, որը գալիս և լցվում է խողովակները, իսկ այդ խողովակներից բաժանվում գյուղի բնակչներին, իր հետ բերում է ցեխաջուր, կեղտ, գոմաղբ, փոշի, թեև համարվում է խմելու որակյալ ջուր:

Խնդիրն այն է, որ այդ ջրից, մինչ գյուղ հասնելը, օգտվում են նաև շրջակա գյուղերի անասունները, քանի որ ճանապարհի կողքերին կան նաև արոտավայրեր:

Սրանք, սակայն, դեռ ոչինչ են այն բանի դեմ, որ խողովակների մի հատվածն անցնում է գյուղի գերեզմանատան միջով, և հենց այդ խողովակների տակ թաղված են դիակներ:

«Մենք էդ ջուրը չենք կարողանում խմել։ Ով փող ունի՝ ջուրն առնում է, ով էլ չէ՝ եռացնում, էլ չգիտեմ ինչեր է անում, որ մի կերպ խմի։ Ինչ անի, ճար չունի»,- «Առաջին լրատվական»-ին նեղսրտեց գյուղի բնակիչներից Վահանը:

Գյուղացիները խնդիրը արդեն բարձրացրել են իշխանությունների և հատկապես առողջապահության նախարարության առջև, սակայն իրավիճակին որևէ լուծում մինչ այժմ չի տրվել: Եկել եմ, տեղում տեսել իրավիճակը, «Հայջրմուղկոյուղի» ընկերության որոշ աշխատակիցների տուգանել ու վերջ: Կարծես թե այդպիսով ամեն ինչ լավ է: Գյուղացիները կարծում են, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ նրանք ինչ- որ հարցերով փոխհամաձայնության են եկել այն բանի առնչությամբ, որ ընկերությունը չի կարողանում համակարգն ապահովել:

Այս պայմաններում գյուղում վարակների տարածման վտանգ կա, եթե հաշվի առնենք նաև այն, որ ջրի զտման կայանը նույնպես, դեռ երկրաշարժից հետո չի աշխատում, իսկ սա, փաստորեն, առողջապահության նախարարությանն այնքան էլ չի անհանգստացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում