Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Շաբաթվա տնտեսական անդրադարձը

Ընթացիկ շաբաթում հրապարակվեց 2010թ. 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Այս անգամ ևս, ինչպես 2009 թ. էր, Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Հայռուսգազարդն է»: Երկրորդ հորիզոնականում, ինչպես և 2009 թ. էր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգն է»: Երրորդ տեղում «ԱրմենՏելն» է, իսկ չորրորդում` «Ղ. Տելեկոմը»:

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ցուցակի առաջին 15-յակը, բացառությամբ «Ավերս» ընկերության, չի փոխվել, այսինքն` ինչպես 2009 թ., այնպես էլ 2010 թ., նույն 15 ընկերություններն են գլխավորել հարկատուների ցուցակը` որոշ դիրքային փոփոխություններով:

1000 խոշոր հարկատուների ցուցակից բացի` ՊԵԿ-ը հրապարակեց նաև 2010թ. ընթացքում սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 ամենախոշոր ընկերությունների և 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների ցանկերը: Վերջինից երևում է, որ Հայաստանում կան 419 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ունեն 100 և ավելի աշխատակիցներ:

Ընդ որում` Հայաստանում ամենաշատ աշխատակիցներ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ` 7,602 հոգի: Երկրորդ տեղում «Հայռուսագազարդն» է`5,993 հոգի: Երրորդ տեղում «Հարավկովկասյան երկաթուղիներն» են` 4,332 աշխատակից, չորրորդում` «ԱրմենՏելն» է` 3,210 աշխատակից, իսկ հինգերորդում` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 3,138 աշխատակից:

Մյուս հիշարժան իրադարձությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ասուլիսն էր: Վերջինս հայտարարեց, որ խոշոր հողատերերի տեսակարար կշիռը տեղական հարկերի չվճարման մեջ բավականին մեծ է: «Դուք գիտեք, որ համայնքները իրավասու են հետամուտ լինել իրենց` օրենքով ամրագրված հարկերի հավաքագրմանը: Այս առումով շատ դեպքերում մենք ունենք անպարտաճանաչ հարկատուներ, և այդ անպարտաճանաչ հարկատուների մեջ, ցավոք, կան նաև հարկատուներ, որոնք ունեն մեծ գույք, մեծ հողատարածքներ և հատկապես նրանց չվճարումներն են, որ անդրադառնում են համայնքների հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ու հատկապես վարչարարության վրա»,- նշեց Վ. Տերտերյանը:

Ըստ նրա` նախկինում համայնքապետերը ինչ-ինչ պատճառներով խուսափում էին խոշոր հողատերերին դատի տալ տեղական հարկերը չվճարելու համար: «Բայց մենք նախորդ տարի հարկերի մասին օրենքում արեցինք փոփոխություն, որը վերաբերում էր և՛ տեղական հարկերին, և՛ տեղական հարկերի վարչարարությանը: Ըստ այդմ` մենք ներդրել ենք մի նորմ, որի համաձայն խոշոր չվճարումների պարագայում համայնքապետերը պարտավոր են դատական հայցերով հանդես գալ»,- ասաց Վ. Տերտերյանը:

Հաջորդ հիշարժան իրադարձությունը կառավարության հինգշաբթի օրվա նիստն էր, որի ժամանակ քննարկվեց Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած՝ ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է մի շարք ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին գանձվող մաքսատուրքի դրույքաչափը ներկայումս գործող 10-ի փոխարեն սահմանել մաքսային արժեքի նկատմամբ 15 տոկոս` նպատակ ունենալով պաշտպանել ներքին արտադրողին։ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց այս նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում