Associated Press-ի հաղորդմամբ` այսօր առավոտյան Բրազիլիայում գնդակահարել են «Կորինտիանս»-ի ֆուտբոլիստ Վիլյամ Մորայիշին: Բրազիլիայի առաջնության երրորդ մրցանակակրի ֆուտբոլիստը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Ամերիկա» ակումբում, երեկույթից տուն վերադառնալիս հանդիպել է մի խումբ զինված կողոպտիչների: 19-ամյա ֆուտբոլիստը սպանվել է փախչելու պահին` թիկունքից հասցված հրազենային կրակոցից: Բրազիլիայի ոստիկանությունից հայտնել են, որ արդեն ձերբակալված են երեք կասկածյալներ: