USDA-ի ներկայացրած զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում միջին եկամուտ ունեցող ընտանիքը 2011 թ. ծնված երեխային մեծացնելու համար պետք է ծախսի 234.900 դոլար: Նախորդ տարվա համեմատ նկատվում է 3.5 տոկոս աճ:
Forbes-ը գրում է, որ այդ գումարի մեջ մտնում է սնունդը, տունը և այն բոլոր անհրաժեշտ բաները, որոնք հարկավոր են երեխային մեծացնելու համար մինչև նրա 17 տարեկան դառնալը: Երեխային մեծացնելու համար տարեկան անհրաժեշտ է 12.290-14.320 դոլար` կախված երեխայի տարիքից:
2010 թվականի համեմատ գնի աճ է նկատվում, քանի որ բարձրացել է կրթության, երթևեկության և սննդի արժեքը:
Առավել շատ եկամուտ ունեցող ընտանիքներն, անշուշտ, շատ ավելի շատ գումար են ծախսում: Հարկ է նշել, որ այս գնի մեջ չի մտնում բարձրագույն կրթության համար պահանջվող գումարը:









































