Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Moscow Open-ն ավարտվեց. Լիլիթ Գալոյանը 7-րդն է, չեմպիոնը Ալեքսանդրա Կոստենյուկն է

Այսօր ավարտվեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Moscow Open միջազգային շախմատային փառատոնը: Վերջին տուրում Հայաստանի երրորդ շախմատիստուհի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց չինուհի Չզաո Սյուեի հետ և վաստակած 3.5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:

Հայազգի Կարինա Համբարձումովան, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի տակ, կրեց իր յոթերորդ պարտությունն ու երկու միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցաշարի հաղթողն ի հայտ պետք է գար Մոնգունթուլ Բութայագ-Ալեքսանդրա Կոստենյուկ պարտիայի արդյունքում: Աշխարհի նախկին չեմպիոնուհին սառնասրտորեն դիմակայեց սպիտակ ֆիգուրներով հանդես եկող մոնղոլ գրոսմայստերի գրոհներին և կարողացավ պարտիան ավարտել իրեն ձեռնտու ոչ-ոքի արդյունքով: Լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Moscow Open-ի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկը:

3.6 մլն. ռուբլի մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի երրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց Չինաստանի Ներկայացուցիչ Չզաո Սյուեն, ով չորրորդ տեղը գրաված Վալենտինա Գունինային գերազանցեց կրկին ավելորդ ցուցանիշների շնորհիվ:

Վերջին տուրի պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Լիլիթ Գալոյան – Չզաո Սյուե 1/2
Յոլանտա Զավադսկա – Վալենտինա Գունինա 1/2
Մոնգունթուլ Բութայագ – Ալեքսանդրա Կոստենյուկ 1/2
Կարինա Համբարձումովա – Օլգա Գիրիա 0-1
Ալինա Կաշլինսկայա – Մարիա Ֆոմինիխ 0-1

Մրցաշարային աղյուսակի վերջնական դասավորությունն այսպիսին է.
1.Ալեքսանդրա Կոստենյուկ 7 մ.
2. Մոնգունթուլ Բութայագ 7 մ.
3. Չզաո Սյուե 5.5 մ.
4. Վալենտինա Գունինա 5.5 մ.
5. Օլգա Գիրիա 4.5 մ.
6. Յոլանտա Զավադսկա 4 մ.
7. Լիլիթ Գալոյան 3.5 մ.
8. Մարիա Ֆոմինիխ 3 մ.
9. Ալինա Կաշլինսկայա 3 մ.
10. Կարինա Համբարձումովա 2 մ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում